Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

10 պատճառ, ինչի համար արժե օգտագործել կիտրոն. 1in.am

10 պատճառ, ինչի համար արժե օգտագործել կիտրոն. 1in.am

Հայտնի է, որ մեկ միջին կիտրոնը պարունակում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 64 տոկոսը: vitamarg.com-ը ներկայացնում է ևս 10 պատճառ, ինչի համար արժե օգտագործել կիտրոնը:

 

1. Թարմ քամված կիտրոնի հյութն այնքան թթու է, որ բակտերիաները չեն դիմանում դրան:

 

2. Կիտրոնի թարմ հյութը կարող է կիրառվել մակերեսների մաքրման, դրանք փայլեցնելու մեջ:

 

3. Խնձորը, տանձը, բանանը մաքրելուց հետո կորցնում են իրենց բնական տեսքը: Իսկ եթե դրանց վրա մի քիչ կիտրոնի հյութ ցանեք, դա տեղի չի ունենա:

 

4. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կիտրոնի հյութը թեփի դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում: Դրանից բացի, այն վերականգնում է մազերի բնական փայլը:

 

5. Կիտրոնի հյութն աղի հետ միասին արդյունավետ պայքարում է ժանգի դեմ:

 

6. Վիտամին С-ն հակաօքսիդանտ է, որն աշխատում է բոլոր մակարդակներում, երբ խոսքը գնում է գեղեցկության և առողջության մասին: Այն կանխում է բջիջների վնասումն ու օգնում է վերականգնել դրանք: Վերացնում է մաշկի փոքր թերությունները, ինչպիսիք են ցաները, բծերն ու կնճիռները:

 

7. Կիտրոնը հարուստ է պեկտինով, որը թուլացնում է ուտելու ցանկությունը, ինչի շնորհիվ էլ արագացնում է քաշի կորուստը:

 

8. Կիտրոնի հյութը թուլացնում է նյարդերը և թեթևացնում անհանգստությունը, հոգնածությունը, նյարդայնությունն ու լարվածությունը:

 

9. Կիտրոնի հյութը հաճախ որպես միջատներին վախեցնելու միջոց է կիրառվում:

 

10. Եթե ամեն առավոտ կիտրոնի հյութով և մեղրով մեկ բաժակ գոլ ջուր խմեք, ապա կմոռանաք այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են աղիների խցանումները, փորացավերն ու գլխացավերը, մրսածությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zerno-ua.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ